«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ պայմանագիրը կերկարացվի 5 տարով՝ մինչև 2021՝ հայտնում է Kommersant-ը։ «Գազպրոմի» տնօրենների խորհրդում պետության ներկայացուցիչներին հրահանգը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Որոշումը պետք է համաձայնեցվի նախագահի վարչակազմի հետ, սակայն դա «զուտ ձևական» է: Միլլերը «Գազպրոմը» ղեկավարում է 15 տարի, կարող է պաշտոնավարման ժամկետով դառնալ ռեկորդակիր պետական ընկերության ղեկավարների շարքում։ Նա 2001-ին գալով «Գազպրոմ»՝ որպես Պուտինի թիմի ներկայացուցիչ, ոչ մի անգամ չի փոխել հիմնական պաշտոնը։ Հնարավոր հրաժարականի շշուկներն առաջացել են «Գազպրոմի» համար բարդ իրավիճակի պատճառով, չնայած՝ ընկերության խնդիրների մեծ մասը պայմանավորված է արտաքին գործոններով։